27.11.2024
Փորձագետ. ղարաբաղյան հարցում ՌԴ-ն ոչ միայն ուղղակի միջնորդ է, այլ՝ խաղաղարար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների. երկրի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է երեկ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և համանախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում առկա դրույյթը, որի համաձայն կողմերը պայմանավորվել են պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է , որ Բաքուն պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների:


«Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեծղմանը և ամրապնդմանը»,-մասնավորապես ասել է նա: