SOCAR Turkiye Enerji ընկերությունը նախատեսում է Թուրքիայում գնել 600-700 բենզալցակայաններ: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Զաուր Ղահրամանովը: Նա նշել է, որ ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր ներկայությունը Թուրքիայում: SOCAR Turkiye Enerji ղեկավարի խոսքով, մինչ այս պահը SOCAR ներդրել է Թուրքիայի տնտեսության մեջ 14,2 միլիարդ դոլար: