Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Ուկրաինայի նոր եկեղեցու ճանաչումը կործանիչ կլինի Թբիլիսիի համար:Նրա խոսքով` Վրաստանի քաղաքացիների համար ամենակարևորը պետք է լինեն երկրի շահերը և միասնությունը, ոչ թե ուկրաինացի ժողովրդի շահերը` չնայած երկու ժողովուրդների սերտ բարեկամությանը: Ավելի վաղ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի սինոդի բոլոր անդամներն այսօր ստորագրել են Ուկրաինայի նոր եկեղեցու ավտոկեֆալիայի մասին հրամանը: