Վրաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առջև, դա երկրի գլխավոր խնդիրն է այսօրվա դրությամբ: Այդ մասին հայտարարել է ժողովրդագրագետ Անզոր Տոտաձեն: Նա նշել է, որ ծնելիության նվազումն ու արտագաղթը ցավալի հետևանքների են կանգնացրել Վրաստանը: Նրա խոսքով, եթե Վրաստանը չսկսի միջոցներ ձեռնարկել, ապա վրացական մարզերը սկսելու են դատարկվել: Ըստ նրա, 25 տարի առաջ բազմաթիվ վրացիներ արտագաղթել են և այժմ տարեցներ են: Նրանց վերադարձը Վրաստան կհանգեցնի նրան, որ Վրաստանում կավելանա տարեցների թիվն ու այն կաննցի մեկ միլիոնից: Նա հավելել է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար Վրաստանը պետք է տարեկան ծախսի 500 միլիոն լարի: