25.11.2024
Էլչին Ղուլիևն այցելել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված զորամասեր
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով կարող է հանրաքվե անցկացվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հանրաքվե անցկացվի: Կառավարության ղեկավարը նշել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, եթե լինի կոնկրետ առաջարկ, այն դրվելու է հանրաքվեի:


Երբ ժամանակին ասում էի, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ընտրվի վարչապետ, ծիծաղում էին, հիմա ծիծաղում են, երբ ասում եմ՝ ժողովուրդը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին իր գործունեության մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշել է, որ ժողովորւդը պետք է որոշի ամեն ինչ, այդ թվում ԼՂ կարգավորման հարցը: «Բա ժողովուրդը պետք է որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք, մի քանի կոռուպցիոներներո՞վ, մի քանի բանակ թալանածներո՞վ: Հայաստանում այսուհետ ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվե՛ք»,- ասաց վարչապետը:


Հարցին, թե ինչպե՞ս է ժողովուրդը որոշելու Արցախի հակամարտության հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կներկայացնեմ: Ես հնարավոր է՝ ներկայացնեմ ասուլիսով, տեսաուղերձով: Կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, հնարավոր է, որ հանրաքվե լինի՝ դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»:


Վարչապետն ասաց, որ Ղարաբաղի հարցի հետ կապված ամենակարևոր խնդիրն այն է, որ պետք է հստակ ձևակերպել, թե ինչ ենք ուզում:


«Եկեք հստակ ձևակերպենք և կառավարությանն ասենք, գնա՛, վարչապետ, սա է քո խնդիրը: Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք, այդ ո՞վ բարոյական իրավունք ունի, ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում է:


Նրանք չունեն բարոյական իրավունք, բանակ թալանածն ընդհանրապես իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսել: Ասում ենք՝ ժողովուրդն է որոշելու, խուճապի են մատնվում. ո՞նց ժողովուրդն է որոշելու, բա մե՞նք: Ձեր տեղը դեռ էդտեղ է, վաղը մյուս օր կերևա, թե որտեղ կլինի, նախաքննությունն ու դատարանը կորոշի ձեր տեղը»,- նշեց նա: