Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում: Այդ մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է Մյունխենում: Իր ելույթում Դավիթ Զալկալիանին ուշադրությունը կենտրոնացրել է Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության եւ այնտեղ ՆԱՏՕ-ի դերի ուժեղացման վրա: «Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը Սեւծովյան տարածաշրջանում. դա կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-հայտարարել է նախարարը:«Առանց Սեւ ծովի անվտանգության հնարավոր չէ անվտանգ Եվրոպայի գոյությունը»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարը: