26.11.2024
Արցախում նոր ռազմական օբյեկտների կառուցումը կտրուկ ակտիվացել է. նախագահի խորհրդական
prev Նախորդ նորություն

Ոչ մի դեպքում չպետք է աչք փակենք ղարաբաղյան հակամարտության վրա. Լուկաշենկո

ԵԱՀԿ տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, եւ ոչ մի դեպքում չպետք է աչք փակենք դրանց վրա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպման ժամանակ:


«Համաձայնեք, որ շատ խնդիրներ ունենք կուտակված մեր ընդհանուր տանը, որոնք պետք է լուծվեն` և Լեռնային Ղարաբաղ, և Մերձդնեստր, շատ այլ կարեւորագույն եւ լուրջ խնդիրներ ևս: Դրանց ավելացավ նաև Ուկրաինան», - ասել է Լուկաշենկոն:


Նա նշել է, որ, թերեւս, շատ հաճախ քննադատում է կազմակերպությանը այդ խնդիրներին ոչ համարժեք արձագանքման համար, սակայն դրանց լուծումը ԵԱՀԿ-ի ուղղակի աշխատանքն է: