11.07.2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն
prev Նախորդ նորություն

Վրաստանի բուհերի դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում

Վրաստանը դառնում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ, որի մասին որոշումը կայացվել է Տալինում օգոստոսի 25-ին կայացած ENQA-ի 9-րդ ամենամյա ֆորումի ժամանակ:


Դրա շնորհիվ վրացական բուհերի դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում: Այս մասին նշված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հայտարարությունում:

Վրաստանի կրթության նախարարությունը ENQA-ին անդամակցության հայտի համար դիմել է դեռևս փետրվարին:

Վրաստանը պաշտոնապես դառնալու է ասոցիացիայի անդամ մի շարք տեխնիկական ընթացակարգեր անցնելուց հետո: Դա տեղի կունենա ENQA-ի՝ այս տարվա աշնանային նստաշրջանից հետո:

«Միությանն անդամակցությունը նշանակում է, որ Վրաստանում գործող բուհերի գնահատման չափանիշները և ընթացակարգերը կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին և ընթացակարգերին: Ապագայում դա կնշանակի վրացական բուհերի մրցունակության բարձրացում և միջազգային ճանաչում»,- հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Բաթիաշվիլին:

Վլադիմիր Պոզներ.Ադրբեջանին անհրաժեշտ չէ ժողովրդավարությունը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ