27.11.2024
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները 11 փաստաթուղթ կստորագրեն Բիշքեկում

Այսօր` ապրիլի 30-ին, Բիշքեկում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը: Այս մասին հաղորդում է Sputnik-Ղրղզստանը:


Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները՝ ի դեմս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի եւ ՀԱՊԿ համատեղ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովի:


Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Կենտրոնական Ասիայում անվտանգության հարցերը, ինչպես նաեւ առանցքային որոշումներ կկայացվեն կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցության հարցերի շուրջ:


Նախատեսվում է ստորագրել 11 փաստաթուղթ: Նրանց թվում են ՀԱՊԿ ձեւաչափով զորավարժությունների կազմակերպման, նախապատրաստման եւ անցկացման, ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական աջակցության վերաբերյալ որոշումներ: