ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները»,-ասվում է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Համանախագահները Երևանում հանդիպել էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանի հետ: