Արթուր Մկրտչյանին խփել ա ինքը՝ իրա կնոջ հետ միասին. Բաբայանի բացահայտումը (տեսանյութ)
26.04.2019
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բացահայտում է, թե ով է սպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին:
ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը սպանվեց 1992 թվականի ապրիլի 14-ին: Նա 33 տարեկան էր: Պաշտոնավարեց ընդամենը 97 օր:
Արցախի հերոս Սամվել Բաբայանը շրջում է գյուղե-գյուղ, զրուցում ժողովրդի հետ: Անկեղծ զրույցների ենք ականատես լինում ու լինելու: Ոմանց համար ցավալի բացահայտումներ կան, իսկ ժողովրդի ազնիվ մի հատված շատ ու շատ պիտի հիասթափվի, ավաղ, քանզի Արցախի զինված ուժերի հաղթած հրամանատարը փակագծեր է բացում, անկեղծանում թե՛ Արթուր Մկրտչյանի մահվան մասին, թե՛ բացահայտում որոշ հրամանատարների սխալների արդյունքում տեղի ունեցած ցավալի կորուստները: Թերևս վաղուց ժամանակն էր այս ամենի մասին բարձրաձայնելու:
Տեսանյութում մի դրվագ է Ասկերանի գյուղերից մեկում տեղի ունեցած հանդիպումից: «Արթուր Մկրտչյանին խփել ա ինքը՝ իրա կնոջ հետ միասին»,-հայտարերել է Սամվել Բաբայանը՝ նշելով, որ այն ժամանակ այդ մասին չեն բարձրաձայնել՝ «խայտառակությունը» ի լուր աշխարհի չտարածելու համար։