26.11.2024
Նոր համաձայնություն են ձեռք բերել. Տոնոյանը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենին
prev Նախորդ նորություն

Իրանը ցանկացած քանակի նավթ կարտահանի․ Խամենեի

Իրանական նավթի արտահանումը արգելափակելու ԱՄՆ փորձերը ոչնչի չեն հանգեցնի, քանի որ Թեհրանը կարտահանի ցանկացած քանակի նավթ, որը նրան անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամեմեին՝ հայտնում է Tasnim-ը։


«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարտահանի ցանկացած քանակի նավթ, որը կպահանջվի»,- ընդգծել է առաջնորդը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը այժմ կենտրոնացած է տնտեսական խնդիրների վրա, որպեսզի վնաս պատճառի Իրանին, սակայն իրանական ազգին երբեք չի հաջողվի ծնկի բերել «մեծ սատանայի» առջեւ։


Նա նաեւ հասկացրել է, որ թշնամիների քաղաքականությունը անպատասխան չի մնա, քանի որ իրանական ազգը, դավադրություններին ի պատասխան, անգործության չի մատնվի։