26.11.2024
Ռազմաբազան՝ փրկօղակ. Էրդողանի օրոք հայ-թուրքական սահմանը շարունակելու է մնալ փակ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերությունները կկառուցվեն սուվերենության սկզբունքի վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով: Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն:


«ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ, որը պետք է հիմնված լինի սուվերենության սկզբունքների հարգման ու յուրաքանչյուր երկրի օրենքների ու շահերի վրա: Հենց այդ սկզբունքների հիման վրա ենք մենք մեր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է ՌԴ նախագահը:


Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ մայիսի 29-ին միությունը կդառնա 5 տարեկան, և որ այդ ժամանակահատվածում ձևավորվել է ընդհանուր շուկա, պայմաններ են ստեղծվել ընդհանուր թվային տարածք ձևավորելու և ծառայությունների, ապրանքների, աշխատուժի, կապիտալի տեղաշարժի համար: