26.11.2024
ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերությունները կկառուցվեն սուվերենության սկզբունքի վրա. Պուտին
prev Նախորդ նորություն

Հայաստանը առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆԽ առաջիկա նստաշրջանին, որը կանցկացվի մայիսի 22–ին Բիշքեկում, հնարավոր է, համաձայնեցվեն Հայաստանի առաջարկությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխությանը։


Այս մասին ՌԲԿ–ին հայտնել են ՀԱՊԿ երկու անդամ երկրների դիվանագետները։


ՀԱՊԿ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ Նախարարների կողմից փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների առաջնորդների հավանությանը։ Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կհավաքվեն աշնանը նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։


Հայաստանի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է սահմանել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգը, այդ պաշտոնը, ինչպես առաջարկում են Երևանում, պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով նշանակվել է գլխավոր քարտուղարը երեք տարվա մանդատի լրանալուց առաջ, ՌԲԿ–ին է հայտնել դիվանագետներից մեկը, այս տեղեկությունը հաստատել է մյուս դիվանագետը։ Մինչև 2020թ.–ը գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է մնում ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ինչից հետո այդ պաշտոնը երեք տարով կփոխանցվի Բելառուսին, նշել են ՌԲԿ–ի զրուցակիցները։


«Այս պահին մշակվում է ՀԱՊԿ ԱԳՆԽ օրակարգն ու ստորագրման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք միջոցառման անցկացման նախաշեմին։ ԱԳՆԽ–ի արդյունքներով կտեղեկացնենք ընդունված որոշումների մասին», – ՌԲԿ–ին է ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ՀԱՊԿ կանոնադրության հնարավոր փոփոխության մասին հարցին։


Նշենք, որ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնական լիազորությունների ժամկետի մասով խնդիրն առաջացավ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո որին ՀՀ-ում մեղադրնք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Նրա պաշտոնանկությունից հետո, Բելառուսն առաջադրեց իր թեկնածուին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, թեպետ մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: