Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնել է ինքը վարչապետը՝ ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով: «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,-գրել է վարչապետը: Մինչ այդ հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը եւ մտքեր փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Նրանց հանդիպումը տեւել էր չորս ժամ