Որոշ հարցեր կան. Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ դատարան ներկայացրած միջնորդությունը:
«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չեմ միջամտել այդ հարցին», -ասել է Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - նշել է վարչապետը։
Փաշինյանի հետ հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները: