25.11.2024
Հայաստանի վրա պատշաճ ճնշում չի գործադրվում. Ալիև
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր են արվել. Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն:


«Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին թույլ կտան առանց սահմանափակումների ցեմենտի փոխադարձ մատակարարումներ իրականացնել»,- ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ ասել է Տիգրան Սարգսյանը:


Ըստ աղբյուրի, Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ, Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար:


Անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար խորհրդակցության արդյունքները կանդրադառնան ԵՏՀ խորհրդի հերթական նիստում, որը կկայանա մայիսի 28-ին, Նուր-Սուլթան քաղաքում: