ԵԱՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու որևէ անհրաժեշտություն չկա. Վալովայա
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու որևէ անհրաժեշտություն չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, անշուշտ, ուսումնասիրել եվրոպական փորձը, սովորել նրանց սխալների վրա և հասկանալ, որտեղ ենք մենք միմյանցից տարբերվում: Սակայն այս պահին միասնական արժույթի անհրաժեշտություն Միությունում չկա.
«Դա մեզ ներկայումս բացարձակ որևէ տնտեսական առավելություն չի տա»,- ասել է Վալովայան:
Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխհարաբերություններում հիմնականում օգտագործվում է դոլարը ու թեև հնարավոր է պետություններն օգտագործեն իրենց ազգային արժույթը, բայց դա պահանջում մակրոտնտեսական կայունություն և այլ տնտեսական պայմանների ստեղծում: