Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակը ձեռնտու է Երևանին, ՀՀ-ից չպետք է սպասել իրական քայլեր: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Իվանովը: Նա նշել է, որ հայկական հասարակության մեջ առկա է յուրահատուկ ազգային գաղափար` հայկական բոլոր հողերի միավորում Արարատ լեռան շուրջ` հայկական սիոնիզմ:Ըստ նրա, հայկական ղեկավարներից ոչ մեկ չի գնալու զիջումների, քանի որ դա նշանակում է անկում Օլիմպոսից: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի խնդիրը ձեռնտու է հայ քաղաքական գործիչներին` տնտեսական խնդիրներից, աղքատությունից ուշադրությունը կարելի է միշտ շեղել այդ հարցի վրա: