Մինսկը խումբը պետք է ռեալ քայլեր ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի նախկին օգնական Դևիդ Մերկելը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, այն իրական է: Ըստ նրա, միշտ առկա է ռիսկը, որ այդ հակամարտությունը կսրվի: Թրամփի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի ղարաբաղյան հարցի կարգավորման համար՝Օբամայի վարչակազմի համար այդ հարցն առաջնահերթություն չէր: Նա չի հավատում, որ ղարաբաղյան հարցը կլուծվի այսօրվա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: