Վաշինգտոնը շարունակելու է իր նախկին մարտավարությունը`զերծ մնալով լուրջ քաղաքական ներդրումներ իրականացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն ռեզոնանսային հայտարարություններ կանի`Երևանի ու Բաքվի մոտ հույսեր արթնացնելու համար: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը: Նա նշել է, որ հակամարտության կողմերը սկսել են բանակցությունների ակտիվ փուլը, սակայն այդ բանակցությունները դեռևս բերում են կողմերին միայն քաղաքական միավորներ`առանց որևէ պարտավորությունների:Քաղաքագետը հավելել է, որ մոտակա ժամանակներս այդ գործոնը զսպող կլինի հակամարտության գոտում: