Պեկինը հետաքրքրված է Հարավային Կովկասով, որպես եվրոպական և թուրքական շուկաներին մոտենալու տնտեսական կլաստերի, եթե իրականացվեն տարածաշրջանում ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Այս պայմաններում Չինաստանի համար հատուկ դեր է խաղալու Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ներուժը: Այդ մասին հայտարարել է Կոնֆուցիոսի ինստիտոիտի տնօրեն, փորձագետ Արտյոմ Դանկովը: Նա նշել է, որ Չինաստանը հստակ նշել է դեպի Եվրոպա բեռների տեղափոխության ուղղությունների դիվերսիֆիկացիայի մասին: Ցամաքային ուղղություններից մեկն էլ անցնելու է Կենտրոնական Ասիայով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով: Ըստ նրա, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հետաքրքիր է Պեկինի համար` չինական ապրանքները դեպի Թուրքիա և Բալկանյան թերակղզի արտահանելու համար: