21.04.2025
Ադրբեջանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի (հայկական անվանումը՝ Ջավախք) Բորջոմի քաղաքի բնակիչների հետ, գրում է aliq.ge-ն:


Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում այցելել է մի քանի տարածաշրջան: Մասնավորապես, օրեր առաջ նախագահը եղել է Աբասթումանի հանգստավայրում, որտեղ ակտիվ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Զուրաբիշվիլին ասել է, որ Աբասթումանին դառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր խթան։


Հանդիպման ժամանակ նախագահը խոսել է նաև աշխատատեղերի բացակայության մասին՝ հիշեցնելով մասնագիտական կրթության մասին: Նա ասել է, որ տնտեսության ոլորտում, օրինակ, երկիրը լավ կադրերի կարիք ունի, սակայն նրանց բացակայության պատճառով ստիպված են օտարերկրացի մասնագետների հրավիրել:


 

Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար