6.07.2025
Սաակաշվիլիի՝ Ուկրաինա ժամանելու ծրագրերը «300 դոլարանոց փիառ» են․ Արսեն Ավակով
21.03.2019
Սաակաշվիլիի՝ Ուկրաինա ժամանելու ծրագրերը «300 դոլարանոց փիառ» են․ Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի ծրագրերը «300-դոլարանոց փիառ» Է որակել։ «Սահակաշվիլին անգամ ինքնաթիռ չի նստի, նրան չեն թողնի: Որովհետեւ նա Ուկրաինայի տարածք մուտի արգելք ունի»,- ասել Է նա Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում։ Տեսագրությունը զետեղված Է ուկրաինացի լրագրողի YouTube-ալիքում:Անցյալ շաբաթ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին Գորդոնի հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել Էր, թե ապրլի 1-ին մտադիր Է մեկնել Ուկրաինա, քանզի համոզված Է, որ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականին: Նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցել: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն Օդեսայի մարզի նախկին նահանգապետի մուտքը երկիր արգելել Է մինչեւ 2021-ը։