6.07.2025
Վրաստանում բնակվող ադրբեջանցիները բողոքում են իշխանությունների անարդարության դեմ
28.03.2019
Վրաստանում բնակվող ադրբեջանցիները բողոքում են իշխանությունների անարդարության դեմ

Վրացական Գարաջալար գյուղի (Թելավիի շրջան) ադրբեջանցի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել: Report-ը հայտնում է, որ բնակիչները բողոքել են արոտատեղիները մասնավոր անձանց վաճառելու դեմ: Ցուցարարները հայտնել են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը տնային անասունն է, իսկ արոտատեղիների այլընտրանքային դաշտեր չկան: Նրանց խոսքով՝ մինչեւ նախագահական ընտրությունները հայտնում եին, որ Վրաստանում 16 հա արոտատեղիներ կփոխանցվեն Գարաջալար գյուղին, բայց ավելի ուշ այդ տեղամասերը վաճառվել են մասնավոր անձանց:Մի քանի օր առաջ կոնֆիլկտ է տեղի ունեցել արոտատեղիների գոտիներից մեկի տիրոջ եւ բնակիչների միջեւ: Փաստով քննություն է կատարվում: Կախեթիի փոխնահանգապետ Իրակլի Շիոշվիլին հանդիպել է բնակիչներին: Նա խոստացել է իրավիճակին ծանոթանալուց հետո հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Բողոքի ցույցը շարունակվել է մինչեւ երեկո: Մասնակիցներն ասել են, որ եթե խնդիրը չլուծվի, իրենք ցույցերը կշարունակեն: