Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները կարծիք է հայտնել, թե նախկին ԽՍՀՄ որ երկրներին է անհրաժեշտ ժողովրդավարությունը: Պատասխանելով իր ընթերցողներից մեկի հարցին Պոզները նշել է, որ հետխորհրդային որոշ երկրների անհրաժեշտ է ժողովրդավարությունը՝ նախկին Բալթյան երկրներ, Վրաստան, Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, ՌԴ:Ըստ նրա, կան երկրներ, որոնց ժողովրդավարություն անհրաժեշտ չէ՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին: Նա հավելել է, որ այս կամ այն ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ պատմական զարգացման և փորձի հիման վրա: