24.11.2024
Բաքուն առավել ագրեսիվ է դառնում. ՀՀ-ն ու Արցախը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի
prev Նախորդ նորություն

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը. հայտարարություն

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայությունը:


Ընկերությունը խնդրում է, բարձրաձայնել խնդիրը՝ այն հասցնելով Հայաստանի, Վրաստանի պատկան մարմիններին, քանի որ այն գնալով քրոնիկ բնույթ է կրում, ինչը ոչ միայն մեր ընկերության, այլ նաև շատ արտահանողների համար լուրջ խոչնդոտ է:


«Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին տարիների ընթացքում դինամիկ աճում է:


Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ բեռները ստուգելու պատճառաբանությամբ մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում :


Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2 օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով ընկերությունը լրջագույն վնասներ է կրում:


Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար», - ասված է հայտարարության մեջ: