4.11.2025
Ռազմաբազան՝ փրկօղակ. Էրդողանի օրոք հայ-թուրքական սահմանը շարունակելու է մնալ փակ
25.04.2019
Ռազմաբազան՝ փրկօղակ. Էրդողանի օրոք հայ-թուրքական սահմանը շարունակելու է մնալ փակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանդի արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: Փաշինյանն արձագանքել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթին: Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»: Հայ-թուրքական հարաբերություններում մոտակա ժամանակներս որևէ առաջընթաց չի գրանցվի, քանի որ կողմերը շարունակում են մնալ իրենց դիրքորոշումների վրա, թե Հայոց ցեղասպանության հարցում, թե հայ-թուրքական սահմանի բացման: Էրդողանի Թուրքիան, որն իր արտաքին քաղաքականության մեջ ներառում է պանթուրքիստական, ազգայնական, պանիսլամիստական էլեմենտներ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպասնությունն ու շարունակում է իր ժխտողական քաղաքականությունն այդ հարցում: Բացի այդ, Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում հայ-թուրքական սահմանն՝ այդ կերպ աջակցելով եղբայրական Ադրբեջանին ու ու նպաստելով ՀՀ-ից արտագաղթին ու Հարավային Կովկասում ՀՀ-ի ու Արցախի մեկուսացմանը՝ էներգետիկ-տրանսպորտային նախագծերից: ՀՀ-ի համար ամենակարևոր՝ ղարաբաղյան հարցում նույնպես Անկարան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումն ու շարունակում է զինել իր դաշնակցին ու պատրաստել ադրբեջանական բանակը հերթական ագրեսիայի՝ ՀՀ-ի ու Արցախի դեմ: Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ շարունակում է կայանալ ՀՀ-ին՝ տարածաշրջանային քարտեզից վերացնելու և Ադրբեջանի հետ՝ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու մեջ: Անկարա-Բաքու տանդեմը ՀՀ-ի դեմ գործում է միասնական և միայն ՀՀ-ում՝ ՌԴ-ի ռազմաբազայի առկայությունն է հետ պահում Թուրքիային տարբեր պատրվակներով ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա սկսելուց՝ այդ կերպ ՀՀ-ի համար ադրբեջանական ճակատանին զուգահետ բացելով նաև թուրքական ճակատ՝արևմուտքից: Հայ-թուրքական սահմանը դեռևս տարիներ շարունակ փակ է մնալու, քանի որ Անկարան՝սահմանի բացումը կապում է Արցախը՝Ադրբեջանին վերադարձնելու ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու հետ, ինչն անընդունելի է լինելու ՀՀ-ի ցանկացած իշխանության և ողջ հայ ժողովրդի համար: