Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Պակիստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նա նշել է, որ Թուրքիայի զինուժը ՆԱՏՕ-ում ուժեղներից է: Հասանովի խոսքով, իրենք պետք է օգտագործեն թուրքական զինուժի փորձը: Նա հավելել է, որ Ադրբեջանի զինուժը կատարելագործում է իր մարտունակությունը: