Սաուդյան Արաբիայում գտնվող Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը հանդիպել է այդ երկրի ԳՇ պետ Ֆայադ բեն Համեդ Ալ Ռովաիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են երկու բանակների համագործակցության հարցերը, ինչպես նաև ռազմա-տեխնիկական, ռազմական կրթությանը վերաբերվող հարցեր: Ստորագրվել է նաև Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը: