ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի դադարեցրել քաղաքական շփումները Թբիլիսիի հետ, և կարծում է, որ երկխոսության առկա ձևաչափերն օգտակար են: Խոսելով վերջին իրադարձություններից հետո Վրաստանի հետ շփումների շարունակության հնարավորության մասին` նա նշել է, որ Կարասին-Աբաշիձե մեխանիզմը գործի է դրվել այդ տարիների ընթացքում մոտ 20 անգամ, և այն շատ օգտակար է: Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել հրատապ հանդիպում անցկացնելու առաջւարկը, եթե Վրաստանում դա ցանկանան: