ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի
ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի: ԵՏՀ կոլեգիան իր նիստում հավանություն է տվել դրա վերաբերյալ համաձայնագրի նախագծին:
Ինչպես նշում է կառույցի լրատվական ծառայություևնը, փաստաթուղթը մշակվել է Միության պայմանագրի դրույթների հիման վրա և սահմանում է, որ փոխարժեքային քաղաքականությունը համակարգվում է առանձին մարմնի կողմից, որի կազմի մեջ են մտնում Միության ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարները:
Համաձայնագրի նախագծում նշված են Խորհրդի խնդիրները, գործառույթները, կազմը եւ լիազորությունները, ինչպես նաեւ հաստատվել է որոշումների ընդունման կարգը եւ ընթացակարգը:
Խորհրդի խնդիրների թվում են ազգային (կենտրոնական) բանկերի միջեւ փոխարժեքային քաղաքականության հարցերի շուրջ համագործակցության զարգացումը եւ խորացումը, խոցելիության եւ արտաքին ցնցումների պոտենցիալ աղբյուրների նույնականացումը, որոնք կարող են ներքին արժութային շուկայում անկայունության եւ ազգային արժույթների փոխարժեքների փոխադարձ տատանումների ավելացման պատճառ դառնալ եւ այլն:
Փաստաթուղթը ուղարկվելու է Միության երկրներ ներպետական համաձայնեցման համար:
Բացի այս, ԵՏՀ կոլեգիան որոշել է 2 տարով 0-ից մինչեւ 5 տոկոս բարձրացնել ներմուծման մաքսատուրքը բետոնախառնիչների եւ լուծույթախառնիչների առանձին տեսակների համար: Այս որոշումը կայացվել է ՌԴ առաջարկի քննարկման արդյունքներով և ուղղված է Միության երկրներում կենցաղային բետոնախառնիչների եւ լուծույթախառնիչների արտադրողների շահերի պաշտպանությանը եւ աջակցությանը: