25.04.2025
Ալիևի հրահանգով Ադրբեջանի զորամասերում ստուգումներ են իրականացվում
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահը քննարկել է ՀՀ-ին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հարցերը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ:


Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարեւորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:


Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Ազգային ժողովրդավարական եւ Միջազգային հանրապետական ինստիտուտների կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ ծրագրերի կարեւորությանը, որոնք ուղղված են խորհրդարանի կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների օրակարգին նպաստելուն:


Կողմերը մեծապես կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:


 

Լավրովն ասել է, թե երբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար