Թբիլիսիի կենտրոնում այս րոպեներին հնչում են կրակոցներ, ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են նաև արցունքաբեր գազ: Կան տասնյակ վիրավորներ: Սակայն ցուցարարները չեն հեռանում խորհրդարանի շենքի մոտից, որը շրջափակել էին մի քանի ժամ առաջ՝ այդպիսով հայտնելով իրենց դժգոհությունը Ռուսաստանի պատվիրակության մասնակցությամբ այսօր տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: