19.03.2024
Փորձագետ. Ռուսական թեմատիկան Վրաստանում յուրահատուկ թրիգեր է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վերադասավորումներ. Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել

Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հուլիսի 8-ի հրամանագրով Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել Նուրլան Փանահովը, գրում է ՌազմԻնֆոն:


Փանահովը մինչ այս զբաղեցրել է պետի տեղակալի պաշտոնը: Մինչ 2017 թվականը Նախիջևանի ՊԱԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՆԳ նախարար, Ֆազիլ Ալեքբերովը, ով նաև Վասիֆ Թալիբովի խնամին է: Մեզ հայտնի չէ, սակայն, թե Ալեքեբերովից հետո ով է զբաղեցրել այդ պաշտոնը, կամ ընդհանրապես մինչ այժմ որևէ մեկը նշանակվել էր, թե՝ ոչ:


Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիսին խոշոր վերադասավորումներ եղան Ադրբեջանի իրավապահ համակարգում, այդ թվում՝ պետանվտանգության ծառայությունում:


Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Ղուլիևն ազատվեց պաշտոնից և նշանակվեց ռազմարդյունաբերության նախարար:


Նրան այդ պաշտոնում փոխարինեց Ալի Նաղիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, եղել էր նաև Ադրբեջանի նախկին Ազգային անվտանգության նախարարի տեղակալ (այս կառույցը 2015-ից վերակազմավորվել է որպես պետանվտանգության ծառայություն):

Վրաստանի դեմ պատժամիջոցներ չէի կիրառի «վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից» ելնելով. Պուտին
Հաջորդ նորություն next