Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովին: Նշվում է, որ կողմերը քննարկել են եվրասիական երկրներ գազի մատակարարման հարցեր: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանն ունեն գազի և նավթի մեծ պաշարներ, որոնք հնարավոր կլինի արտահանել եվրասիական մայրցամաքի երկրներ: Նշվում է, որ կողմերը կարող են համագործակցել Կասպից ծովում ապրանքների տարանցման առումով՝Ադրբեջան-Թուրքմենստան և հակառակ ուղղությամբ: