26.11.2024
Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Պուտինին հայհոյած վրացի լրագրողը մոտ 2 ամսից աշխատանքի կվերադառնա

Վրացի հեռուստալրագրող Գեորգի Գաբունիան, որը վերջերս «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, չի հեռացվի աշխատանքից:


Միջադեպից հետո նրա լրագրողական գործունեությունը 2 ամսով կասեցվել էր, սակայն այդ ժամկետի լրանալուն պես նա աշխատանքի կվերադառնա, գրում է РИА Новости-ն՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիային հղումով:


Նորանշանակ տնօրենը նշել է, որ իր դիրոքրոշումը համընկնում է հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ դիրքորոշմանը, այն է՝ աշխատանքից չհեռացնել ներկայիս աշխատակիցներից ոչ մեկին:


«Տվյալ դեպքում ես Գաբունիայի աշխատանքին ո՛չ կողմ եմ, ո՛չ դեմ, արդեն հայտարարել եմ, որ բոլոր աշխատակիցներն իրենց պաշտոններում կմնան»,- ասել է Սալիան:


«Ռուսթավի 2» հեռուստաալիքի սկանդալի կիզակետում էր հայտնվել այն բանից հետո, երբ Գաբունիան «P.S.» հեղինակային հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի հասցեին հայհոյանքներ էր տեղացել: Մայրաքաղաք Թբիլիսիի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին հեռուստաընկերության շենքի մոտ և պահանջել, որ լրագրողն ազատվի աշխատանքից:


Սկանդալի ֆոնին «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հեռացվել էր աշխատանքից: Նրան պաշտոնում փոխարինելու է եկել Պաատա Սալիան: