22.04.2025
Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ
prev Նախորդ նորություն

Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ

Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


«Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա։


ՀՀ- ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին:


Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:


Կիպրոսի խորհրդարանը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը վավերացրել է 2019թ. հունիսի 28-ին:

Պուտինին հայհոյած վրացի լրագրողը մոտ 2 ամսից աշխատանքի կվերադառնա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան