Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

188

Հուլիսի 6-ի առավոտյան Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր: Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։


Պայթյունը գրանցվել է զինծառայողներից մեկի կողմից տանկի արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով։


Մահացել է երկու զինծառայող՝ Աղալարով Ամիդդին Շախմալի օղլուն և Սալահով Սամիր Չինգիզ օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մամեդով Նուրլան Ռահիմ օղլուն, վիրավորվել է։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...