ՀԱՊԿ-ում մշակվում են վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականներ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) աշխատում է տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի եւ վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականների վրա: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր շարունակում ենք աշխատանքը տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի վրա, տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հանցակազմերի եւ վարչական իրավախախտումների հանձնարարվող թվարկումների վրա, նույնիսկ հանձնարարականներ ենք մշակում վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման վերաբերյալ»,- ասել է Պոսպելովը՝ ելույթ ունենալով Պետդումայի նախաձեռնած «Պառլամենտարիզմի զարգացում» 2-րդ միջազգային համաժողովի շրջանակում միջազգային անվտանգության սեկցիայում:
Նա հավելել է, որ մոդելային օրենքների ստեղծման հետեւում կազմակերպության անդամ երկրների ազգային օրենսդրություններում դրանց իրականացման գործընթացն է, այս հարցում «որոշ դժվարություններ կան»:
«Առաջարկներից մեկով տարածաշրջանային եւ խոշոր միջազգային կառույցների մոդելային օրենսդրության ստեղծմանը պետք է մասնակցեն բոլոր երկրների իրավասու փորձագետները, որպեսզի արդեն ստեղծման գործընթացի փուլում ամրագրվեն ազգային օրենսդրության կոնկրետ իրավական ակտեր»,- շեշտել է Պոսպելովը:
ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: 2019 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Ղրղզստանը: