ԵԱՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման քննարկումը բավականին սուր է. Տիգրան Սարգսյան
2020 թվականից ԵԱՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման քննարկումը բավականին սուր է: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ մենք պետք է արդար մոտեցում գտնենք մաքսատուրքերի բաշխման գործակիցը որոշելու համար (ինչ համամասնություններով այնուհետեւ բաժանել պետությունների միջեւ մաքսատուրքերը):
«Ինձ թվում է, որ արդար մոտեցման հիմքում պետք է ընկած լինի հետեւյալ սկզբունքը. կողմը պետք է այնքան դրամական միջոցներ ստանա, որքան ներկրվող ապրանքներ է այն սպառում երրորդ երկրներից, որքան երկիրը ապրանք է պահում սեփական սպառման համար եւ այդ մասնաբաժնին համապատասխան իր համար պետք է գործակից սահմանվի:
Դա ենթադրում է, որ երկիրը պետք է հաշվարկի ներկրման սպառման ծավալը: Այսինքն՝ պետք է վիճակագրություն լինի, որը օբյեկտիվորեն ցույց կտա պատկերը: Այստըեղ հարց է ծագում՝ որ ժամանակահատվածի համար մենք պետք է վիճակագրություն վերցնենք:
Որովհետեւ գաղտնիք չէ, որ լինում են իրավիճակներ, երբ արտաքին գործոններն ազդում են ներկրման ծավալների վրա. գնի փոփոխություն, շուկայի կոնյուկտուրաներ, ճգնաժամեր եւ այլն:
Եվ այդ տեսանկյունից այդ ժամանակավոր հետաձգումները մեղմելու համար, որոնք կապված են արտաքին ցնցումների հետը, հարկավոր է մի քանի տարվա վիճակագրությունը վերցնել եւ միջին թիվը որոշել: Այդ դեպքում, ինձ թվում, դա թույլ կտա մեզ արդար լուծում գտնել: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այժմ փորձում ենք համաձայնության հասնել», - նշել է նա: