20.04.2025
Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է
prev Նախորդ նորություն

Պատրուշևը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար

Ուֆա քաղաքում ընթացող «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը» ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:


Հիշեցնենք, Հայաստանը առաջին եւ մինչ օրս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միակ անդամ պետությունն է, որն արձագանքել է Սիրիային մարդասիրական առաքելություն տրամադրելու խնդրանքին: Հանրապետության իշխանությունները նման որոշում կայացրեցին չնայած Միացյալ Նահանգների կողմից Երեւանի վրա գործադրած ճնշմանը:


Կողմերը շեշտեցին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա:


Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջեւ երկկողմ համագործակցության պլանի իրականացումը եւ պայմանավորվածություն ձեռք բերվել օգոստոսին Երեւանում կայանալիք երկկողմ հանդիպման անցկացման մասին:


 

ԱՄՆ պատրաստ են նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար