Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունների շրջանակներում վերատեղաբաշխել է իր օդուժը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Մարտական պատրաստության աստիճանի բերված ինքնաթիռներն ու ուղղաթիռները տեղաբաշխվել են պահեստային օդանավակայաններում ու հարթակներում: ՀՕՊ զորքերի տեղաբաշխումը նույնպես ավարտվել է: