26.11.2024
ԱՄՆ-ն փորձում է «պոկել» Հարավային Կովկասը ՌԴ-ից
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին. Պեսկով

Ակնկալվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- ասել է նա, պատասխանելով լրագրողների հարցին, թե օտարերկրյա ո՞ր աջանորդներն են, բացի Չինաստանի առաջնորդից, մասնակցելու համաժողովի աշխատանքներին:


Պեսկովը նշել է, որ մյուս առաջնորդների անունները չի հնչեցնի, քանի որ վերջնական հաստատում դեռ չունեն:


Համաժողովը տեղի կունենա հունիսի 6-8-ը:


Նշենք նաև, որ երկու շաբաթ առաջ Երևանում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նախ՝ Ղազախստանում՝ մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, այնուհետ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Փաշինյանը, որ այս պահին գտնվում է Ղազախստանում, ՌԴ նախագահի հետ չի հանդիպել և որքան կարելի է հասկանալ՝ նման հանդիպում նրա օրակարգում չկա:


Տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպումը հունիսին պետերբուրգյան համաժողովի շրջանակներում՝ ցույց կտա ժամանակը: