26.11.2024
Փարիզը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մակրոնը՝ Ալիևին
prev Նախորդ նորություն

Մասնակցե՞լ, թե՞ ոչ ընտրություններին. Սահակաշվիլին ու կուսակցությունը տարբեր բաներ են ասում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին վերադարձել է Կիեւ ու հայտարարել, որ սպասվող վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին, ինքը չի մասնակցելու:


Նա կարողացավ վերադառնալ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վալդիմիր Զելենսկին վերադարձրեց Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը: «Այս քայլով Զելենսկին ցույց տվեց, որ պատրաստ է տնդունել արագ որոշումներ: Նա խոստացել էր վերադարձնել ինձ քաղաքացիությունը եւ արեց դա՝ ցույց տալով, ու իր խոսքն ու գործը համընկնում են», -ասել է Սահակաշվիլին Կիեւի Բորսիպոլ օդանավակայանում լրագրողներին:


Նա նաեւ նշել է, որ չի մասնակցելու սպասվող ընտրություններին, սկայան մինչ այդ նրա հիմնած «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշում էր ընդունել մասնակցել Ուկրաինայում կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին:


Մայիսի 29-ին այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սահակաշվիլիի զինակից Դավիթ Սակվարելիձեն:


«Այո՛, մենք որպես կուսակցություն կգնանք այդ ընտրություններին»,- հայտնել Է նա ուկրաինական «Ապոստրոֆ» հրատարակության YouTube-ալիքում հրապարակված հարցազրույցում: Ընտրարշավին մասնակցելու համար, հավելել Է Սակվարելիձեն, Սահակաշվիլին պետք Է ժամանի Ուկրաինա: