ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին իրավապաշտպանին հետապնդելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին դատապարտել է Ադրբեջանին հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր Իլգար Մամեդովին բազմամյա ազատազրկման դատապարտելու համար:
Բաքվի կառավարությունը պահում էր ակտիվիստին բանտում, չնայած ՄԻԵԴ-ը դեռևս 2014-ին Մամեդովի գործը քաղաքականապես մոտիվացված էր համարել: Մայիսի 29-ին ՄԻԵԴ Մեծ պալատի 17 դատավոր միաձայն մեղավոր է ճամնաչել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ:
Ըստ ՄԻԵԴ որոշման, Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 46-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ԵԽ անդամ պետություններին կատարել Ստրասբուրգի դատարանի որոշումները: Դատարանը նոր հետաքննություն է նախաձեռնել այդ գործով: Հաջորդ շաբաթ ԵԽ Նախարարների կոմիտեն նիստի շրջանակում մտադիր է դիտարկել Ադրբեջանի հանդեպ այլ միջոցների կիրառումը: