24.11.2024
Վրաստանի վարչապետն արժանի է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ
prev Նախորդ նորություն

Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է զենքի մատակարարման հարցը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկել է զենքի մատակարարման հարցը:


«Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, եւ, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր, եւ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», - ասել է Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւանին նոր Իսկանդեր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բավարար ունի դրանցից:


«Մենք ունենք բավարար Իսկանդեր, բայց մենք հույս ունենք այլ բան ստանալ: Փոքր բան չէ», - ասել է ՀՀ վարչապետը: