24.04.2025
Ալիեւը մեր վրա թքած ունի. Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները Բաքվում փողոց են փակել
prev Նախորդ նորություն

Փողերի լվացումից մինչեւ ահաբեկչության դեմ պայքար. կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին և թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը:


Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել են մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության և միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առչվող հարցեր:


Օրակարգում էր նաև միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը:

Օդանավակայանից ուղեւորվել է Նազարբաևի հետ հանդիպման. Մեկնարկել է վարչապետի այցը Ղազախստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար