26.11.2024
Դավիթ Գարեջի վանական համալիրը Ադրբեջանի տարածքն է. Ադրբեջանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կարելի է միայն պատկերացնել՝ ինչպես է վայ պաշտպանն աշխատել ԼՂ-ում. Կարապետյանը՝ Մելիքյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին:


«Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածից համար։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:


«Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույում նկատել էի, որ հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթթինգին ․․․ նման դեպքերում։


Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում․․․ նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»,-գրել է Կարապետյանը: