23.05.2025
Թուրքիան քննադատել է իրանական նավթի հարցով ԱՄՆ-ի որոշումը
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետն «առանձնահատուկ հարգանքով» դիմել է Պանկիսի բնակիչներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի:

Ապրիլի 21-ի առավոտյան Պանկիսի կիրճում իրադրությունը սրվել է, երբ Ալազան գետի ափին սկսվել է «Սամկուրացկալի 2» ՀԷԿ-ի շինարարությունը, ինչը հանգեցրել է տեղի բնակիչների բողոքը:

«Առանձնահատուկ հարգանքով ցանկանում եմ դիմել Պանկիսի կիրճի բնակիչներին: Մենք երբեք ոչ մի տարածաշրջանում, ոչ մի բնակավայրում կամ գյուղում ոչ մի նախագիծ չենք իրականացրել առանց քաղաքացիների հետ կոնսուլտացիաների եւ երկխոսության: Դա մեր իշխանության ձեռագիրն է: Եվ դուք գիտեք, որ այդ երկխոսությունը շարունակվում է»,- հայտարարել է Բախտաձեն:


Ըստ որում Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ «ագրեսիան մեր իրավապահների նկատմամբ բացարձակապես անհանդուրժելի է, ելնելով դանից՝ պատասխանն օրենքի շրջանակներում կլինի համապատասխան»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:


 


 


 

Ադրբեջանի բանակն իր մարտունակությամբ զիջում է ՀՀ-ի ու Արցախի զինված ուժերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան